Սիրիայում օգոստոսի 2-ին զինվորականների արձակած գնդակներից զոհվել է 50 մարդ, այդ թվում` խաղաղ բնակիչներ և ընդդիմադիրներ: Չի հաղորդվում, թե Բաշար Ասադի կողմնակիցների շրջանում զոհեր եղե՞լ են, թե՞ ոչ:
Օգոստոսի 2-ին բախումներն ընթացել են Համա քաղաքում: Ինչպես հաղորդում է Reuters-ը, կառավարական զորքերը բնակիչներին տարհանել են բնակավայրից:
Սիրիայի պետական հեռուստատեսությունը բախումներն անվանում է «բոլոր մարտերի մայր»:
Ասադի կողմնակիցների և ընդդիմադիրների միջև բախումները շարունակվում են 2011 թ. մարտից: Հակամարտությանը զոհ է գնացել 17 հազար մարդ: