Չինաստանի արևելքը հայտնվել է միանգամից երկու թայֆունների իշխանության ներքո: «Դամրի» թայֆունը գիշերը հարվածել է Ցզյանսյու նահանգին, իսկ «Սաոլան»` Ֆուցզյան նահանգին: Զոհերի և ավերածությունների մասին այս պահին տեղեկություններ չկան: Այս մասին հաղորդում է ITAR-TASS-ը:
Իշխանությունները քայլեր են ձեռնարկում բնակչության անվտանգությունը ապահովելու համար: Արևելյան Չինաստանի օդանավակայաններում չվերթներ են չեղյալ հայտարարվել: Բնակիչները SMS-հաղորդագրության միջոցով տանից դուրս չգալու անհրաժեշտության մասին նախազգուշացում, ինչպես նաև արտակարգ իրավիճակներում հայտնվելու դեպքում ճիշտ կողմնորոշվելու հրահանգներ են ստանում:
Շանհայում, որը գտնվում է երկու թայֆունների մեջտեղում, հայտարարվել է սպառնալիքի նարնջագույն մակարդակ (հնարավոր 4 մակարդակներից 3-րդը):
Նշենք, որ «Սաոլան» օրեր առաջ Ֆիլիպիններում 26 մարդու կյանք էր խլել, իսկ Թայվանում լուրջ ավերածությունների պատճառ դարձել:










































