ՄԱԿ-ի և ԱԵԼ-ի հատուկ պատվիրակ Քոֆի Անանի հրաժարականը բացասական ազդանշան է համարվում և հաստատում է Բաշար Ասադի կառավարության նկատմամբ ճնշումն ավելացնելու անհրաժեշտության մասին: Այս մասին հայտարարել է Իտալիայի ԱԳՆ ղեկավար Ջուլիո Տերցին:
«Դա բացասկան ազդանշան է: Այն հաստատում է Բաշար Ասադի ռեժիմի նկատմամբ միջազգային հանրության ճնշման ավելացման անհրաժեշտությունը, որպեսզի նա հնարավորություն տա անխուսափելի և արտահերթ քաղաքական փոփոխություններ անցկացնել: Դրանք թույլ կտան վերջ տալ այն ողբերգությանը, որը հիմա ծավալվում է Սիրիայում»,- ասել է Իտալիայի ԱԳՆ ղեկավարը:








































