Սկսվել է Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու Մարաբդա-Ախալքալակ հատվածի կառուցապատումը: Այս մասին տեղեկացրել է Ադրբեջանի տրանսպորտի նախարար Մուսա Փանահովը:
Արդեն նախապատրաստվում են արհեստական կառույցներ, սկսվել է վրաց-թուրքական սահմանին Կարցախիի երկաթուղային կայարանի շինարարությունը, հաղորդում է 1news.az-ը:
«Ավարտվել է 46 տարատեսակ խողովակաշարերի, 5 կամուրջների, ջրանցքների շինարարությունն, ինչպես նաև թունելի և անվաշարերի փոխման կայանի նախագծման աշխատանքները», ասել է նախարարը:
Նշենք, որ երկաթուղու գործարկման համար անհրաժեշ է կառուցել Ախալքալակ-Կարս 98 կիլոմետրանոց հատվածը:









































