Իլիոնիսի կառավարիչ Փեթ Քուինը օգոստոսոսի 1-ին ստորագրել է օրենք, որով գործատուներին արգելվում է իրենց աշխատակիցներից պահանջել նրանց անձնական սոցկայքերի գաղտնաբառերը: Այս մասին հայտնում են նահանգի պաշտոնական կայքում:
Օրենքը, որն ուժի մեջ կմտնի 2013-ի հունվարի 1-ից, պաշտպանում է ոչ միայն գործող գործընկերներին, այլև աշխատանքի թեկնածուներին: Օրենքի խախտման դեպքում նախատեսվում է 100-300 դոլար տուգանք, բայց կարող է նաև ավելին լինել, նշում է Associated Press-ը:
Դրա հետ մեկտեղ օրենքը գործատուներին չի արգելում աշխատողների` հրապարակված տվյալները ստուգել և համացանցից, սոցցանցերից ու էլեկտրոնային փոստորից օգտվելու սեփական կանոններ սահմաննել:









































