Երևանի քննչական գլխավոր վարչության շենքի մոտ «Հարսնաքար» ռեստորանային համալիրում ծեծի ենթարկված և մահացած Վահե Ավետյանի հոր փաստաբան Լուսինե Հակոբյանը նշեց, որ գործի վերաբերյալ մանրամասներ չի կարող հայտնել, միայն կասի, որ իրեն հավուր պատշաճի չեն ծանուցել և երեկվա ամսաթվով ծանուցագիրը՝ ներկայանալու քննչական գլխավոր վարչություն, ստացել է միայն այսօր:
Իր հերթին ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության կարևոր գործերի քննության բաժնի պետ Արսեն Այվազյանը «Առաջին լրատվական»-ին տեղեկացրեց, որ երեկ պատշաճ կերպով փաստաբանները իրազեկվել են ներկայանալ քննչական գլխավոր վարչություն, սակայն չեն ներկայացել: Արսեն Այվազյանի վստահեցմամբ Վահե Ավետյանի իրավահաջորդ հանդիսացող հոր փաստաբանները մինչ այս պահը չեն ներկայացել նախաքննական մարմնին: Նա նշեց, որ այս պահին պատարաստ է ակցիայի մասնակիցներից մի քանիսին ուղեկցել քննչական գլխավոր վարչություն, տրամադրել գործի բոլոր մանրամասները և նյութերը: Այս պահին Արսեն Այվազյանի առաջարկը անպատասխան է, ակցիայի մասնակիցներից որևէ մեկը ցանկություն չի հայտնում ներկայանալ գլխավոր վարչություն:
Պահանջը մեկն է՝ չկոծկել «Հարսնաքարի» գործը:








































