Սիրիայի ազգային խորհրդի նախկին ղեկավար Բուրհան Ղալիունը օգոստոսի 2-ին հայտարարել է, որ ընդդիմության ղեկավարությունը պատրաստվում է Հալեպ տեղափոխվել այն դեպքում, եթե այդ քաղաքն անցնի իրենց ձեռքը, հաղորդում է Associated Press-ը:
«Եթե Հալեպն ընկնի, մենք անմիջապես կտեղափոխվենք այնտեղ: ՍԱԽ կենտրոնական գրասենյալը կտեղակայվի նախագահի տեղի նստավայրում»,- հայտարարել է ընդդիմադիրը: Ընդ որում, նա նշել է, որ այդ դեպքում Սիրիայի ազատ բանակի՝ դեպի Դամասկոս ճանապարհին ոչ մի խոչընդոտ չի առաջանա: «Համան, Հոմսը և ամբողջ տարածքը մինչև Դամասկոսի մերձակայք, հիմնականում արդեն ազատագրված են»,- իր լավատեսությունը պարզաբանել է Ղալիունը:
Այնուամենայնիվ, ընդդիմության ծրագրերին կարղ են խոչընդոտել կառավարական ուժերը, որոնք շարունակում են նոր զորքեր և զրահատեխնիկա կենտրոնացնել Հալեպում:
Սիրիայի գործող կառավարությունը Հալեպի մարտերը համարում է «բոլոր մարտերի մայր» և մշտապես հիշեցնում է, որ լի է երկրի տնտեսական մայրաքաղաքը պահելու վճռականությամբ: Այնուամենայնիվ, Հալեպում նրանք զգալի հաջողությունների չեն հասել. գնալով աճում է ընդդիմության ձեռքն անցած թաղամասերի թիվը: Բացի այդ՝ ապստամբներն իրենց վերահսկողությունն են սահմանել Հալեպի մերձակայքի բնակավայրերի վրա: