Թուրքական Anadolu գործակալության լուսանկարիչ Սինան Գյուլը երկու օր առաջ վիրավորվել է Սիրիայի Հալեպ քաղաքում, ուր շարունակվում են կառավարական ուժերի ու ապստամբների միջև կատաղի բախումները: Թուրք լրագրողը ոտքի հատվածում ստացել է հրազենային երկու վնասվածք:
Վիրավորվելուց հետո նրան տեղափոխել են Հալեպի Շիֆա հիվանդանոց, ապա տարհանել են Թուրքիա, ուր և նա ստացել է օպերատիվ բուժում: Տուժածի կյանքին վտանգ չի սպառնում: Թուրք լրագրողը Հալեպ էր ժամանել այնտեղ կառավարական ուժերի ու ապստամբների միջև բախումների սկսվելուց մի քանի օր առաջ:
Հիշեցնենք, որ Սիրիայում առևանգել են նաև երկու թուրք լրագրողի:









































