Goal.com-ը տեղեկացնում է, որ Լոնդոնի «Արսենալ»-ն ու «Մալագա»-ն համաձայնության եկան Իսպանիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Սանտի Կասորլայի տրանսֆերի հարցում։
Իսպանական ակումբը որպես փոխհատուցում կստանա 22.8 մլն եվրո։ Մոտ օրերս Կասորլան կմեկնի Լոնդոն ու բուժզննում կանցնի, իսկ շաբաթվա վերջին պաշտոնապես պայմանագիր կստորագրի։






































