Լեհաստանը աճուրդի է հանում կառավարական ավիաջոկատի երեք ինքնաթիռ, այդ թվում` 2010թ. կործանված` երկրի նախագահի ինքնաթիռի կրկնօրինակը: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն` հղում կատարելով ռազմական գույքի Mienia Wojskowego ազգային գործակալությանը:
«Ներկայում գործակալությունը պատրաստվում է «Յակ-40» 2 ինքնաթիռների վաճառքին, որոնք ավելի վաղ պատկանել են տրանսպորտային ավիացիոն 36-րդ հատուկ գնդին, որը հիմնականում իրականացնում էր Լեհաստանի բարձրաստիճան պետական պաշտոնյաների հրամանները: «Տու-154» ինքնաթիռը դեռ գտնվում է դատախազության տնօրինման տակ մինչ հետաքննության ավարտը»,- ասվում է հաղոդագրության մեջ:
Տենդերի մասին հայտարարությունը տեղադրված է լեհական Dziennik Gazeta Prawna-ում:
Լեհաստանի նախագահ Լեխ Կաչինսկու «Տու-154» ինքնաթիռը կործանվել էր Սմոլենսկի մոտ 2010թ. ապրիլի 10-ին: Ինքնաթիռում գտնվել է 96 մարդ` 88 ուղևոր ու անձնակազմի 8 անդամ, որոնք բոլորն էլ զոհվել են: