Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

ԲՀԿ-ն սևացնելու ռազմավարական նպատակը

Վերջերս Հայաստանում նկատելի է մի հանրահայտ խաղի զգալի տարածվածություն: Խոսքը «մաֆիայի» մասին է

Այն համարվում է ինտելեկտուալ խաղ, որտեղ մարդկային մտքի, ինտուիցիայի և այլ մտավոր ու հոգևոր ունակությունների մրցակցություն է, երբեմն նույնիսկ ոչ դրական իմաստով մրցակցություն. խաղի որոշ մասնակիցներ, ովքեր քաշել են ոչ թե կարմիր, այլ սև գույնի խաղաքարտ, պետք է իրենց մտավոր ունակություններն ի սպաս դնեն մյուսներին խաբելու և կարմիր ձևանալու համար:

Համաձայնեք, որ այդքան էլ դրական բան չէ: Բայց դա խաղ է, և զուտ որպես խաղ` այն, օրինակ ինձ համար, դիտարժան է ու գրավիչ: Ի վերջո, նույնիսկ ոչ դրական երանգները ունենում են դրական ազդեցություն, այսինքն` ստիպում են մարդկանց մտածել, միտք վարժել:

Այդ առումով վերջին շրջանում հասարակության ուշադրությունը գրաված ՀՀԿ-ԲՀԿ հակադրության մեջ առկա էին «մաֆիայի» տարրեր` այն իմաստով, որ հասարակությունը փորձում էր կանխատեսել, գուշակել, զգալ կամ կռահել, թե ի վերջո ի՞նչ է պարզվելու` ՀՀԿ-ին դիմադրող ԲՀԿ-ն կարմի՞ր է, թե՞ սև:

Երեկ պարզվեց, որ «սև» է, քանի որ կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը ստորագրեց 2013 թվականի նախագահի ընտրության համար Սերժ Սարգսյանի կողքին մնալու հուշագիրը:

Այդտեղ, իհարկե, խնդիրն այն չէ, որ Ծառուկյանը ընդունում է Սերժ Սարգսյանի պահանջը: Բանն այն է, որ նա այդ պահանջը ընդունում է տևական դիմադրությունից հետո, այսինքն` ոչ միանգամից, ինչպես Արթուր Բաղդասարյանը, այլ երկար քննարկումներից, բանակցություններից, միգուցե նաև ճնշումներից ու շանտաժներից հետո:

Այն, որ կոալիցիոն հուշագիր ստորագրվեց այժմ` շատերին հիմք կտա ասելու, թե ահա տեսնում եք, որ ամեն ինչ խաղ էր, և ԲՀԿ-ն ի վերջո շատ խելոք գնալու էր և ստորագրեր: Իրականում, սակայն, տեղի ունեցածը հենց վկայում է, որ կատարվածը, այդ գործընթացը խաղ չէր, և ամեն ինչ բավական լուրջ էր:

Իշխանությունն այդ խաղով ներկայումս որևէ հարց չլուծեց: Խաղի տարբերակը, վարկածը տրամաբանական կլիներ, եթե այն ձգվեր ընդհուպ խորհրդարանական ընտրություն` մոլորեցնելով հասարակությանը: Մինչդեռ, եթե խաղ էր, ի՞նչ իմաստ ուներ, որ խաղաքարտերը այդքան շուտ բացվեին, ի՞նչ իմաստ ուներ, որ «սևերն» ինքնաբացվեին: Իրավիճակը իրականում ավելի քան լուրջ էր, ինչն էլ հուշում է, որ թեև Գագիկ Ծառուկյանը, մեծ հաշվով, բռնեց ՕԵԿ-ի հաստատուն ուղին, այդուամենայնիվ նա առայժմ ձևով Արթուր Բաղդասարյան է, իսկ բովանդակությամբ` դեռևս ոչ, քանի որ ակնհայտ է, որ Ծառուկյանը Սերժ Սարգսյանին սատարում է չուզելով, հակառակ պարագայում այդ բանը կաներ առանց ավելորդ աղմուկի և առանց քաշքշուկի:

Բայց եթե մինչ այդ ժամանակն աշխատում էր Ծառուկյանի օգտին, այժմ արդեն ժամանակն աշխատում է նրա դեմ և ամեն մի նոր օրը Ծառուկյանին կանգնեցնելու է քաղաքական դաշտում ունեցած կշռի նորանոր կորստի առջև: Այլ կերպ ասած` Սերժ Սարգսյանն իրականում ոչ թե պարզապես սատարում է կորզել Ծառուկյանից, այլ արել է ավելին` նա միացրել է Ծառուկյանի կապիտուլյացիայի մեքենան, և այդ մեքենան անշրջելիորեն հանգեցնելու է նրան, որ 2013 թվականի նախագահի ընտրությունից հետո Ծառուկյանն իր կշռով և ազդեցությամբ, իր դերակատարությամբ, նույնիսկ Ռոբերտ Քոչարյանի համար ոչինչ չի նշանակելու:

Բանն այն է, որ Սերժ Սարգսյանի համար, ըստ էության, առարկայականը, թերևս, այն չէ, որ ԲՀԿ-ի սատարումը ճակատագրական հարց էր 2013-ի համար: Իրականում Սերժ Սարգսյանը, թերևս, ավելի շատ մտահոգ էր այն իրավիճակով, որ գալու է 2013 թվականից հետո:

Բանն այն է, որ եթե ԲՀԿ-ն 2013-ին չսատարեր նրան, ապա դա Սերժ Սարգսյանի համար ամենևին էլ չէր նշանակում իշխանության աներկբա կորուստ: Նա, ամենայն հավանականությամբ, գուցե մի քիչ դժվար, բայց կլուծեր իր վերարտադրության հարցը: Խնդիրն այստեղ այն է, որ այդ դեպքում ԲՀԿ-ն արմատականորեն այլ տրամաբանության քաղաքական ուժ կդիտվեր, և 2013 թվականի նախագահական ընտրությունից հետո այդ` այլ տրամաբանությունը կարող էր իսկապես լուրջ գլխացավ դառնալ Սերժ Սարգսյանի համար, քանի որ նրա համար, թերևս, անկասկած է, որ Քոչարյանը մտադիր է 2013-ից հետո խաղի մեջ մտնել և անել հնարավորը, որպեսզի Սերժ Սարգսյանն իշխանությունը հենց իրեն հետ հանձնի:

Այսինքն` ԲՀԿ-ն այդ գործում կարող էր իսկապես լուրջ ուժ լինել Քոչարյանի ձեռքին, Սարգսյանի դեմ: Մինչդեռ Սարգսյանի համար, տրամաբանորեն, կարևոր է նախագահության երկրորդ ժամկետում լուծել արդեն իր ժառանգորդի հարցը: Այսինքն` այդ ժառանգորդը պետք է ավելի ուժեղ չլինի, քան ինքն է: Իսկ Քոչարյանի դեպքում դա չի ստացվում: Հետևաբար Սերժ Սարգսյանի համար ռազմավարական հարցը ոչ թե 2013-ն է, այլ դրանից հետոն, ինչի համար էլ նա գերկարևոր է համարում արդեն այսօրվանից ապահովել ԲՀԿ-ի ՕԵԿ-ացման գործընթացը, ինչն էլ և փաստացի կարողացավ անել:

Սերժ Սարգսյանը Ռոբերտ Քոչարյանի ձեռքից, փաստորեն, խլեց քաղաքական ռևանշի մի կարևոր, ռազմավարական գործիք: Այդպիսով, թերևս կարելի է արձանագրել, որ ի դեմս ԲՀԿ-ի` Ռոբերտ Քոչարյանի խոփն ընդդեմ Սերժ Սարգսյանի արդեն երկրորդ անգամ առնում է քարին` 2007 թվականի մայիսին և 2011 թվականի փետրվարին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում