Տաջիկստանի ընդդիմադիր իսլամական վերածնունդ կուսակցության նախագահը Մուհիդդին Կաբիրին այսօր նամակ է ուղարկել երկրի գլխավոր դատախազություն` պահանջելով քրեական գործ հարուցել կուսակցության նախագահության անդամ Սաբլազի Մամադրիզոևի` Խորոգում սպանության առնչությամբ:
«Հուլիսի 24-ին Խորոգ քաղաքի բնակիչ, Տաջիկստանի իսլամական վերածնունդ կուսակցության նախագահության անդամ Սաբզալի Մամադրիզոևը դաժանորեն սպանվել է մարզային կենտրոնում»,- գրված է գլխավոր դատախազ Շերխոն Սալիմզոդին ուղղված նամակում, որը հրապարակվել է կուսակցության պաշտոնական կայքում:
Կաբիրին խնդրում է նրան քննչական մարմիններին հանձնարարել մանրամասն հետքննել իր գործընկերոջ մահվան հանգամանքները:
Կուսակցության ղեկավարության տեղեկություններով` հուլիսի 23-ին Մամադրիզոևը մասնակցել է Խորոգ քաղաքում անցկացված բողոքի ակցիային: Միտինգում նա ելույթ է ունեցել` քննադատելով մարզի սոցիալ-տնտեսական ծանր վիճակը:
Ինչպես հաղորդում է Տաջիկստանի իսլամական վերածնունդ կուսակցությունը, միտինգում ելույթից հետ նա ձերբակալվել է իրավապահ մարմինների աշխատակցիների կողմից, ապա դաժանորեն ծեծվել:
Դեպքից երկու օր անց նրա մարմինը ազգականների կողմից հայտնաբերվել է ու հանձնվել հողին:
Տաջիկստանի ուժային կառույցները հուլիսի 24-ին Խորոգում անցկացրել են հատուկ գործողություն` խմբավորմանը վնասազերծելու նպատակով, որին իշխանությունները մեղադրում էին Ազգային անվտանգության ղեկավարին սպանելու մեջ:











































