Ռազմական ծրագրերի իրագործման նպատակով ԱՄՆ-ն 2013 թվականին Ուզբեկստանին օգնություն կտրամադրի: Ֆինանսավորման մանրամասները կքննարկվեն օգոստոսին Տաշքենդում կայանալիք ուզբեկաամերիկյան քաղաքական խորհրդակցությունների երրորդ փուլի ընթացքում, գրում է «Նեզավիսիմայա գազետան»:
Փորձագետների խոսքով, եթե ԱՄՆ-ն այսօր չի կորցնում տարածաշրջանում ունեցած իր դիրքերը, ապա նաև չի ամրապնդում: Եվ դա այն պատճառով, որ Կենտրոնական Ասիայում ԱՄՆ քաղաքական նպատակների աջակցության նպատակով ամերիկյան ծրագրերի ֆինանսավորումը կրճատվում է: Եթե 2002 թվականին ԱՄՆ բյուջեից հատկացվել էր 328 մլն դոլար, ապա արդեն 2013-ին գումարի չափը կիջեցվի 96 մլն դոլարի:
Ընդհանուր առմամբ, Ուզբեկստանն այդ միջոցներից միայն մի փոքր մաս կստանա՝ 1.5 մլն դոլլար: Եվս 743 հազար դոլլար կծախսվի այդ երկրում թմրանյութերի դեմ պայքարի նպատակով: