Ինչպես գրում է lenta.ru կայքը, Վլադիմիր Պուտինի ու Դմիտրի Մեդվեդևի վարկանիշն այս ամիս կրկին աճել է: Այս մասին են վկայում «Լևադա-կենտրոնի» անցկացրած հարցումների արդյունքները:
Պուտինին են վստահում հարցվածների 44%-ը, իսկ Մեդվեդևին` 38%-ը: Հունվարին այդ թվերը կազմում էին համապատասխանաբար` 40 և 35%: Առաջին դեմքերի գործունեությունն աջակցության է արժանանում հարցվածների կրկին մեծամասնության կողմից: Եթե հունվարին Մեդվեդևին աջակցում էր նույն 69%-ը, ապա Պուտինի գործունեությանն աջակցում էր 73%-ը, նախորդ ամիս` 72%-ը:
Հարցվածների 36%-ն էլ կարծում է, որ կառավարությունը մոտակա տարիներին չի կարող բարելավել իրավիճակը երկրում: