Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը հայտարարել է, որ իրեն լավ է զգում, և հերքել է տեղեկությունները այն մասին, որ բուժզննում է անցել Բրազիլիայում: Նա խելագար է անվանել այն լրագրողներին, ովքեր կարծում են, թե Բրազիլիա կատարած իր այցի ժամանակ նախագահը գաղտնի բուժզննում է անցել:
«Նրանք, ովքեր իմ մահն են ցանկանում, ես նրանց երկար կյանք եմ մաղթում, որպեսզի կարողանան տեսնել, թե ինչպես է բոլիվարյան հեղափոխությունը իր շքերթը շարունակում մարտից մարտ, հաղթանակից հաղթանակ»,- ասել է Չավեսը:
Վերջին շաբաթների ընթացքում Չավեսը ակտիվ նախընտրական քարոզարշավ է անցկացնում: Նա խոստացել է հոկտեմբերի 7-ին կայանալիք ընտրություններում «նոկաուտով» հաղթել:
Վերջին սոցհարցման արդյունքներով` Չավեսը առավելությոն ունի իր հիմնական հակառակորդ` ընդդիմության միասնական ներկայացուցիչ Էնրիկե Կապրիլեսի նկատմամբ:







































