Լոնդոնում օլիմպիական ավտոբուսը հարվածել է հեծանվորդին: Այս մասին հաղորդում է newsru.com-ը` հղում անելով մրցումների կազմկոմիտեին:
Ավտոբուսը դուրս է եկել Օլիմպիական զբոսայգու գլխավոր մամլո կենտրոնից, երբ հանկարծ հեծանվորդը անիվների տակ է հայտնվել: Չնայած բժիշկների ցուցաբերած շտապ բուժօգնությանը` նրան փրկել չի հաջողվել:
Ոստիկանությունը զոհվածի անունը չի հաղորդում: Հայտնի է միայն, որ նա 30 տարեկան է, չի եղել ներկայիս Օլիմպիական խաղերի մարզիկ:
Դեպքը տեղի է ունեցել պարաօլիմպիկ թենիսի կորտից ոչ հեռու: Ոստիկանությունը հետաքննում է դժբախտ պատահարի հանգամանքները:











































