Այսօր էրեբունի համայնքում անհայտ անձինք հարձակվել են Հայ ազգային կոնգրեսի վաղվա հանրահավաքի իրազեկումներ բաժանող ակտիվիստների վրա: Ընդ որում, այդ հարձակմանը օժանդակել են ոստիկանները: ՀԱԿ ակտիվիստներից Գուրգենը պատմեց, որ երբ իրենք թռուցիկներ են բաժանել էրեբունի բժշկական կենտրոնի մոտակայքում, մոտեցել են երկու քաղաքացի և զգուշացրել, որ «վերևում» իրենց թռուցիկ բաժանող ընկերներին բռնել են: Երբ Գուրգենը գնացել է հիվանդանոցի առաջին հարկ, նրան է մոտեցել ոստիկանական հագուստով մեկը և հարցրել, թե ինչ է անում, ապա պահանջել, որ ներկայանա, բանավեճի ժամանակ նրանց են մոտեցել մի քանի հոգի և հենց ոստիկանների ներկայությամբ սկսել են վիճաբանել Կոնգրեսի ակտիվիստների հետ ու նրանից խլել թռուցիկները:











































