«Մարզային դատարաններից մեկում վերջերս զավեշտալի միջադեպ է գրանցվել, դատավորներից մեկն ընտանեկան վեճը լուծելիս որպես կաշառք ստացել է մեկ արկղ օղի»,- գրում է «Հրապարակ»-ը և հավելում.
«Սակայն հակառակ կողմը հետագայում ավելի շռայլ է գտնվել և մոտ 300 դոլար «քյաշ» փող է տվել դատավորին, և նրա օգտին էլ հարցը լուծվել է: Խաբված կողմը փորձել է հետ ստանալ կաշառքը, սակայն դատավորը հրաժարվել է օղին վերադարձնել: Հավանաբար արդեն խմած են եղել»:








































