Շվեդական իշխանությունները օգոստոսի մեկին հայտարարել են, որ WikiLeaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժին Լոնդոնում Էկվադորի դեսպանատան տարածքում չեն հարցաքննի, հաղորդում է UKPA-ն:
Ստոկհոլմն այս կերպ է արձագանքել Էկվադորի իշխանությունների առաջարկին՝ խոստանալով հավուր պատշաճի կազմակերպել հետաքննության համար:
Ինչպես ավելի վաղ հաղորդվել է, WikiLeaks-ի հիմնադիրը, ով առաջ ապրում էր Մեծ Բրիտանիայում, չի սպասել իրեն Շվեդիային հանձնելու դատարանի որոշմանը և ապաստարան է խնդրել Էկվադորի դեսպանատնից:
Ասանժը և նրա փաստաբանները մտավախություն ունեն, որ բռնաբարության քրեկան գործը, որը նրա հանդեպ հարուցվել է Շվեդիայում, միայն առիթ է նրան Ստոկհոլմ կանչելու, ձերբակալելու և ամերիկյան իշխանություններին հանձնելու համար: ԱՄՆ-ում Ասանժին մեղադրում են լրտեսության և գաղտնի տեղեկության տարածման մեջ: Այդ հոդվածների համաձայն՝ նրան ցմահ ազատազրկում է սպառնում:
Էկվադորը հայտարարել է, որ իր դեսպանատան տարածքում հետաքննության անցկացումը կարող է կոմպրոմիսի հանգեցնել. քննիչները կասկածյալի մոտ մուտք կունենային, իսկ նա էլ պաշտպանված կլիներ Վաշինգտոնին հանձնելուց: Սակայն Շվեդիայի համար նման տարբերակն ընդունելի չեղավ: Հրաժարվելու մոտիվների մասին Ստոքհոլմը պարզաբանումնր չի արել:











































