Լոնդոնի Օլիմպիադայի ձյուդոյի 90 կգ քաշայինների ոսկե մեդալակիր է դարձել Հարավային Կորեայի ներկայացուցիչ Դաե Նամ Սոնն, ով առավելության է հասել կուբացի Էշլի Գոնսալեսի նկատմամբ:
Ավելի վաղ` մրցաշարի կիսաեզրափակչում կուբացի ձյուդոյիստը պարտության էր մատնել ռուսաստանցի Կիրիլ Դենիսովին:
Բրոնզե մեդալներ են նվաճել հույն Իլիաս Իլիադիսը և ճապոնացի Մասասի Նիսիյաման:
1 Դաե Նամ Սոն (Հարավային Կորեա)
2 Էշլի Գոնսալես (Կուբա)
3 Իլիաս Իլիադիս (Հունաստան) և Մասասի Նիսիյամա (Ճապոնիա)









































