Երգիչ, երգահան և դիջեյ Մոբին, իր ընկերուհի Դինա Բարքլիի հետ որոշել է վաճառել Հոլիվուդյան լեռներում գտնվող իր առանձնատունը` 3.695 մլն դոլարով, հաղորդում է Los Angeles Times պարբերականը:
Նշվում է, որ 1926 թ. «հին Հոլիվուդի» ոճով կառուցված առանձնատան ճարտարապետը Ջոն Էլջին Վուլֆն է, վերջինս հայտնի է կինեմատոգրաֆի աստղերի համար սնդուսափայլ (գլամուրային) ինտերիերի ձևավորմամբ: Տան կառուցվածքում առանձնապես ուշադրության են արժանի 3.7 մ բարձրությամբ վահանաձև առաստաղները, պալլադինյան սյուները և մանրահատակը:
Տան ընդհանուր մակերեսը 344 քմ է, որում ներառված են 3 ննջարան, 5 լոգասենյակ և խոհանոց, սեղանձև լողավազանը և հյուրերի համար նախատեսված տնակը:
Ըստ նշված լրատվամիջոցի տեղեկությունների՝ արվեստագետը տունը ձեռք էր բերել 2008 թ. 2.95 միլիոն դոլարով և վերջին ժամանակներում այն վարձով էր տալիս:
Երաժիշտ Մոբիին հաջողություն բերեց Play ալբոմը, որը լույս էր տեսել 1999 թ. և տպագրվել 10 մլն տիրաժով: Մոբիի վերջին ալբոմը`Destroyed-ը, թողարկվել է անցյալ տարի:









































