ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ադմինիստրացիայի կողմից ԱՄՆ կոնգրեսին ներկայացված՝ աշխարհում ահաբեկչության դեմ պայքարի վերաբերյալ ամենամյա զեկույցում նշվել է, որ Տաջիկստանն ընդունակ է ահաբեկչության դեմ արդյունավետ օպերացիաներ իրականացնել:
«2011 թվականին Տաջիկստանն ուղղեց իր թերությունները ահաբեկչության դեմ պայքարի ռազմավարության մեջ և ցուցադրեց արդյունավետ հակաահաբեկչական օպերացիաներ անցկացնելու իր հնարավորությունները»,-նշվում է զեկույցի մեջ:
Ընդ որում՝ փաստաթղթի հեղինակները պնդում են, որ չնայած այն բանին, որ Տաջիկստանը բազմակողմանի համագործակցության շնորհիվ ամրացրել է իր սահմանների անվտանգությունը , սակայն Աֆղանստանի հետ սահմանակից դժվարամատչելի և հեռավոր տարածքներում արդյունավետ վերահսկողությունը շարունակում է գերազանցել Տաջիկստանի կառավարության հնարավորությունները:









































