Մի քանի տարի շարունակ ոսկերչական խանութներից գողություն կատարած 59-ամյա ֆրանսուհին Գերմանիայում դատապարտվել է 5 տարվա ազատազրկման: Հանցագործ կնոջը հրապուրում էին հատկապես Tiffany ոսկերչական տան աշխատանքները: Հաղոդորդում է Lenta.ru-ն:
Որպես կանոն` հանցագործը մշտապես նույն սխեմայով է աշխատել: Սկզբում նա ներկայանում էր, որպես Պարսից ծոցի երկրներից ժամանած ունևոր տիկին և որպես կանոն խանութ էր մտնում իր ազգականուհու հետ, ում ներկայացնում էր որպես իր դուստր: Այնուհետև խնդրում էր վաճառողներից որևէ մեկին իրեն ցույց տալ զարդերից իրեն դուր եկածը: Մինչ հմայիչ «դուստրն» իր վրա էր հրավիրում վաճառողի ուշադրությունը, «մայրը» հասցնում էր զարդի վրայի թանկարժեք քարերը փոխարինել էժանագինով:
Այս հանցագործի գործողությունների արդյունքում տուժել է մի քանի խանութ` զրկվելով միլիոնավոր եվրոներ արժեցող թանկարժեռք քարերից: Գողացված քարերը վաճառվում էին Ֆրանսիայի սև շուկայում:
Հանցագործ զույգին բռնել հնարավոր եղավ միայն Ֆրանկֆուրտի խանութներից մեկի վաճառողի աչալուրջ գտնվելու շնորհիվ: Tiffany-ի փորձառու աշխատակիցն անմիջապես նկատել էր, որ
«մայրն» իրեն է վերադարձնում կեղծ քարով մատանին և զանագահարել է ոստիկանություն:
Հանցագործ կնոջ մեղսակիցը դատապարտվել է 3.5 տարվա ազատազրկման:









































