Новости-Грузия-ի փոխանցմամբ՝ այսօրվանից սկսած Թբիլիսիում սահմանափակ հնարավորություններով անձանց ավտոմեքենաների կայանման համար ներդրվել են նոր կանոններ: Այդ նպատակով Թբիլիսիում հատկացվում են առանձին վայրեր:
Դրանցում տեղադրվելու են տարբերակիչ նշաններ, որոնք մեքենաների տերերին կհուշեն կայանման գոտու մասին: Ընդհանուր առմամբ, մայրաքաղաքում հատկացվելու է 315 այդպիսի տեղ:
Թբիլիսիի քաղաքապետարանը սահմանափակ հնարավորություններ ունեցող մեքենավարներին հատկացնելու է հատուկ կտրոններ: Կայանման նոր կանոնները խախտողները կտուգանվեն 10 լարիով (մոտ 6 դոլար):








































