Ինչպես հայտնում է Associated Press գործակալությունը, 35 հազար խաղալիքներից բաղկացած հավաքածուն, որն արտադրվել է 1850թ.-ից 1940թ. ընկած ժամանակահատվածում, վաճառքի կդրվի Նյու Յորքում գտնվող Sotheby’s աճուրդների տանը տեղի ունեցող աճուրդի ժամանակ:
Ամերիկացի Ջերի Գրինի կողմից 50 տարվա ընթացքում հավաքված խաղալիքները համարվում են աշխարհի ամենամեծ հավաքածուն: Ըստ աճուրդների տան մասնագետների գնահատականների` նրանց ընդհանուր արժեքը կարող է գերազանցել տասնյակ միլիոնավոր դոլարը, սակայն դրանց աճուրդ չի անցկացվելու: Ինչպես հույս ունի Գրինին, հավաքածուն կգնի որևէ հասարակական կազմակերպություն կամ էլ անհատ:
Ներկա պահին Sotheby’s-ի նյույորքյան մասնաճյուղում հավաքածուից ցուցադրված է 5 հազար խաղալիք. ամբողջությամբ այն չէր տեղավորվի: Մեկ ամսվա ընթացքում խաղալիքները ցուցադրվելու են այցելուների համար:
Հավաքածուի մեջ են մտնում ձեռագործ խաղալիքներ, որոնք ունեն պատմական նշանակություն, օրինակ` գնացքների, երկաթգծերի կայանների, կամուրջների և շինությունների փոքրացված նույնանման պատճենները, որոնք ավերվել են երկու համաշխարհային պատերազմների ընթացքում:
Հավաքածուի մեջ կան նաև գյուղեր, կարուսել և մի քանի դիտանիվներ: Խաղալիքների տերը կարծում է, որ նոր տերը գնելուց հետո այն նվիրատվություն կանի որևէ թանգարանի:










































