Օլիմպիական չեմպիոն Տիգրան Լ. Պետրոսյանը հուլիսի 25-ից մինչև օգոստոսի 1-ը ելույթ է ունենում Հունաստանի Կավալա քաղաքում անցկացվող օփենում:
Մրցաշարին մասնակցում են 83 շախմատիստներ, այդ թվում` 15 գրոսմայստերներ: Պետրոսյանը 8 տուրից հետո ունի 5 միավոր:
Աղյուսակը վերջին տուրից առաջ 7 միավորով գլխավորում է գրոսմայստեր Աբհիջիթ Գուպտան (Հնդկաստան):







































