Իսպանական մամուլի հաղորդմամբ՝ «Մալագա»-ի կիսապաշտպան Սանտի Կասորլան, հնարավոր է, շատ շուտով դառնա Լոնդոնի «Արսենալ»-ի ֆուտբոլիստ:
Անգլիական թիմի մարզիչ Արսեն Վենգերը ակտիվորեն հետաքրքրություն է ցուցաբերում ֆուտբոլիստի հանդեպ: Այժմ թիմերը բանակցություններ են վարում:
Հարկ է նշել, որ ի սկզբանե իսպանական թիմի ղեկավարությունը Կասորլայի տրանսֆերային գինը սահմանել էր 45 միլիոն եվրո, սակայն այժմ այն իջեցվել է՝ հասնելով 30 միլիոնի:
Տեղեկացնենք, որ «Մալագա»-ի մոտ այժմ ֆինանսական ծանր իրավիճակ է, ու ասում են, որ Կասորլան չի լինելու միակ խաղացողը, որը պետք է այս ամռանը հեռանա իսպանական ակումբից:







































