ԱՄՆ նախագահի թեկնածու Բարաք Օբամային ձայն չտալու կոչ անող տեսահոլովակում վեցամյա տղա է նկարահանվել: Այս մասին հաղորդում է The Daily Telegraph-ը: Տեսահոլովակը The Patriot Update բլոգում հայտնվել է հուլիսի 30-ին: Դրա գլխավոր հերոսը՝ 6-ամյա Այզեկ Էնթոնին, թվարկում է 10 պատճառ, որոնցից ելնելով՝ չարժե ձայն տալ Օբամային:
Էնթոնիի խոսքով՝ Օբաման վերցնում է նրանց փողերը, ովքեր շատ են աշխատում, և տալիս նրանց, ովքեր ընդհանրապես չեն աշխատում: Բացի այդ, նախագահի թեկնածուն, ինչպես ասում է տղան, ցանկանում է զենքերը վերցնել «լավ տղաների» ձեռքից, սակայն միաժամանակ Միացյալ Նահանգներ է թողնում «վատ տղաների»:
Հայտնի չէ՝ արդյոք տեսահոլովակը նկարահանվել է քաղաքական ինչ-որ միավորմա՞ն պատվերով, թե՞ ոչ: Ըստ ամենայնի՝ տեսահոլովակը նկարահանվել է երեխայի՝ Օբամայի թեկնածությանը դեմ հանդես եկող ծնողների կողմից: Երբ երեխան մոռանում է տեքստը, ունկնդիրը կարող է լսել նրա ծնողների հուշումները:








































