ԲՀԿ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ հուլիսի 30-ին Ուկրաինայի իշխող «Ռեգիոնների կուսակցության» համագումարին Հայաստանից մասնակցել են ԲՀԿ պատգամավորներ Տիգրան Ուրիխանյանը և Ստեփան Մարգարյանը:
ԲՀԿ պատվիրակները հանդիպումներ են ունեցել Ուկրաինայի պետական Ռադայի և «Ռեգիոնների կուսակցության» գերագույն խորհրդի ղեկավարության հետ:
Ի թիվս ՌԴ իշխող Եդինայա Ռոսիա կուսակցության նախագահ Դմիտրի Մեդվեդևի և Չինաստանի Կոմունիստական Կուսակցության առաջին քարտուղար Խու Ձինտաոի, համագումարին փոխանցվել է նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գ. Ծառուկյանի ուղերձը:











































