Թենիսիստուհի Յուլիա Գյորգեսը խոստովանել է, որ շատ էր ուզում առավելության հասնել ամերիկուհի Վարվարա Լեպչենկոյի հետ խաղում: Նշենք, որ Գյորգեսին հաջողվեց հաղթել 6:3, 7:5 հաշվով:
«Նախորդ անգամ ես զիջեցի Վարվարային, հետևաբար, ցանկանում էի Օլիմպիական խաղերում հաղթանակ տանել: Հիմա ես շատ ուրախ եմ: Ես շատ լավ աշխատեցի, պայքարեցի մինչև իսկ վերջին գնդակը: Լեպչենկոն նույնպես շատ լավ էր պայքարում: Ես ակնկալում էի, որ խաղը դժվար կլինի: Հենց այդպես էլ եղավ»,- թենիսիստուհու խոսքերն է մեջբերում Գյորգեսի պաշտոնական կայքը:






































