Վլադիմիր Պուտինի նախընտրական խոստումը մոտակա տարում բյուջեին կարժենա 1,077 տրլն ռուբլի, իր այսօրվա համարում գրում է «Վեդոմոստին»: Ծախսերի մեծ մասը բաժին է ընկնելու վճարումների ինդեքսացիային, կոմունալ ծառայությունների ֆոնդերի համալրմանն ու պայմանագրային բանակին:
Մայիսի 7-ին երդմնկալությունից հետո Պուտինը ստորագրեց մի շարք հրամանագրեր` հիմնվելով նախընտրական խոստումի վրա:
Մասնավորապես, խոսքը գնում էր 300 մլրդ ռուբլով միջբյուջետային տրանսֆերտներն ավելացնելու համար: Միջոցները կուղղվեն ծնելիության բարձարացումը խթանող ծրագրերի ֆինանսավորմանը:
Համաձայն Պուտինի հրամանագրի` բյուջետային աշխատողների աշխատավարձերը պետք է ավելացվեն: Դրանց վրա կատարվող համապատասխան ծախսերը կավելանան 152.8 մլրդ ռուբլով:
Ինչ վերաբերում է պայմանագրային զինծառայողներին, ապա դրանց թվաքանակը 50 հազարարով ավելանալը բյուջեին կարժենա 182,4 մլրդ ռուբլի մոտակա 3 տարում: Պուտինը խոստացել է ավելացնել նաև աշխատավարձը` կախված աշխատանքի արդյունավետությունից:










































