Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադն այսօր հայտարարել է, որ երկրի ճակարտագիրը կորոշվի բանակի և զինված ապստամբների միջև «կարևոր և հերոսական» պայքարում, հաղորդում է BBC-ն:
«Մեր ժողովրդի և մեր ազգի ճակատագիրը, նրա անցյալը, ներկան և ապագան կորոշվի այս պայքարում»,- ասվում է նախագահի գրավոր հայտարարության մեջ՝ նվիրված ազգային զինված ուժերի 67-րդ տարելիցին:
Իր հայտարարության մեջ Ասադը գովեստի խոսքեր է հնչեցրել զինծառայողների հասցեին, որոնք, նրա խոսքերով, հերոսաբար են դիմադրում «հանցագործների և ահաբեկիչների ավազակախմբերին»:
Նշենք, որ Ասադը հանրության մեջ չի երևացել ավելի քան 2 շաբաթ:








































