ԱՄՆ պետդեպարտամենտի կայքի փոխանցմամբ՝ Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ֆիլիպ Գորդոնը հուլիսի 29-31-ը գտնվել է Թուրքիայում: Ստամբուլում լրագրողների հետ ունեցած զրույցում նա անդրադարձել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման խնդրին:
Գորդոնը մասնավորապես հայտարարել է, որ ԱՄՆ-ն շահագրգռված է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում առաջընթաց տեսնելով՝ ընդգծելով, որ այդ հարցն այն հարցերից է, որոնք իրենք պարբերաբար քննարկում են իրենց թուրք գործընկերների հետ:











































