Friday, 05 06 2026
Ադրբեջանը հերքել է CNN-ի հրապարակումը Իրանի դեմ գործողությունների համար իր տարածքն օգտագործելու վերաբերյալ
Մեկ օրում ոստիկանները բացահայտել են 150 հանցագործություն․ ՆԳՆ ոստիկանություն
22:50
ԱԷՄԳ-ն կարծում է, որ Իրանը չի փոխել բարձր հարստացված ուրանի պահման վայրը
Ալեն Սիմոնյանն ընդունել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելության պատվիրակությանը
22:30
Կիևը հաստատել է, որ Ռումինիայի ափերի մոտ ուկրաինական անօդաչու նավակ է պայթել
ԱԺ նախագահը Ֆրանկոֆոնիայի դիտորդների հետ քննարկել է ընտրական գործընթացները
22:10
Մակրոնը ողջունել է Զելենսկու բաց նամակը Պուտինին
22:00
Քրիստոնեական վերածնունդ Ամերիկայում․ ինչու են երիտասարդները վերադառնում եկեղեցի
21:50
Իրանում էլեկտրաէներգիայի ամենօրյա անջատումներ են
Հայաստանի դեմ ռուսական դիվերսիա է. քաղաքացին պիտի տեր կանգնի ընդդիմությանը
21:30
ՌԴ-ն Ուկրաինային է մեղադրել Ազովի ծովում հարձակման համար, կապի մեջ է Ադրբեջանի հետ
«Եռագլուխը» և Թաթոյանը, չունենալով սեփական օրակարգ, սպասարկում են ՖՍԲ-ի պատերազմի օրակարգը
21:09
Իրանի նոր գերագույն առաջնորդն առաջին անգամ համաներում է հայտարարել
Ուկրաինան Ազովի ծովում «ադրբեջանական» երկու բեռնանավ է ոչնչացրել․ Բաքուն ներգրավված է Ռուսաստան-Թուրքիա ապօրինի գործարքներում
20:50
Ռուսաստանը և Ուկրաինան գերիների փոխանակում են կատարել «185-ը 185-ի դիմաց» բանաձևով
Տրվել է դեղի հետկանչի կարգադրագիր
20:30
Ուկրաինայի ԶՈւ-ից հայտնել են են Ազովի ծովում նավերին հարվածների մասին
Պարզաբանում․ հաշվառումների վերաբերյալ ահազանգերի մասին
«Մարտի 1»-ի գործով հանրային քրեական հետապնդում է հարուցվել ԱԱԾ նախկին տնօրենի և 4 աշխատակիցների նկատմամբ
20:20
«Տոտենհեմը» հայտարարել է Ռոբերտսոնի տրանսֆերի մասին
«Մասկվա թող տան, ստեղ վեկալենք»․ ՀԿԿ-ն բացահայտել և կանխել է ընտրակաշառքի սխեմա
20:10
Թրամփը հայտարարել է, որ Իրանից հետո ԱՄՆ-ն կզբաղվի Կուբայով
Հայաստանը դառնում է «ԱԲ գործարանների պարտեզ». ԲՏԱ նախարար
Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը դեռևս չի հաստատել ԱՄՆ-ի միջնորդությամբ Լիբանանում հրադադարի համաձայնագիրը. Ynet
Բազմամիլիոնանոց ֆինանսական հոսքեր, կրիպտոդրամապանակներով իրականացվող փոխանցումներ. ՊԵԿ-ը բացահայտել է խաղային հարթակների կազմակերպված ստվերային սխեմա
19:30
Ռումինիայի նավահանգստում ծովային անօդաչու է պայթել
ՆԳ նախարարությունը պատրաստ է երաշխավորելու քաղաքացիների ընտրական իրավունքի անխոչընդոտ իրացումը
19:10
Բայդենի որդին հաջողության հնարավորություններ ունի 2028 թ. ընտրություններում. Թրամփ
Ուկրաինան և Մոլդովան անցել են ռուսական շանտաժի ճանապարհով և միայն շահել. դա անկախության գինն է
18:50
ԱՄՆ-ն Գերմանիային չի տրամադրի «Tomahawk» հրթիռներ

«Քաղաքը մերն է» նախաձեռնությունը քննարկել է Գյումրու ՏԻՄ ընտրությունների հետ կապված զարգացումները

Հուլիսի 31-ին տեղի է ունեցել «Քաղաքը մերն է» քաղաքացիական նախաձեռնության 12-րդ ժողովը, որի ժամանակ քննարկվել են Գյումրու ՏԻՄ ընտրությունների հետ կապված զարգացումները, հանրային արձագանքները, հանրային քարոզչության պլանը, նախաձեռնության կողմից Գյումրու ավագանու անդամության թեկնածուների վարքականոնի նախագիծը, հնարավոր թեկնածուների ցանկը, առաջադրումների և թղթատարության օրենքով սահմանված կարգը, Գյումրիում նախաձեռնության գրասենյակ վարձակալելու անհրաժեշտությունը և այլն:

Ժողովի ժամանակ ներկայացվել է «Քաղաքը մերն է» քաղաքացիական նախաձեռնության նույնանուն պարբերականի առաջին թողարկումը` 2 մամուլ ծավալով և 8.000 տպաքանակով թերթը` նախաձեռնության անդամների հետ հարցազրույցներով, գործող ավագանու (Գյումրի, 5-րդ գումարում` 2008-2012թթ.) նիստերի մասնակցության աղյուսակներով: Տեղեկացվեց, որ պաշտոնաթերթը Գյումրիում տարածվում է անվճար` հանրության տեղեկացնելու նախաձեռնության գաղափարները, և, որ մինչև ընտրությունները լույս է տեսնելու պաշտոնաթերթի ևս 3 թողարկում:

Ժողովի ընթացքում ներկայացվեցին Գյումրիում հուլիսի 23-30-ը անցկացված հանրային կարծիքի հարցման արդյունքները ավագանու անդամության հնարավոր թեկնածուների մասին: Բացատրվել է, որ Գյումրիում, իրենց բնակարաններում պատահական և որոշակի ընտրանքով, անստորագիր հարցվել է 1008 հոգի, պարզվել են ավագանու անդամության հնարավոր 40 թեկնածուների վարկանիշերը, ներառյալ գործող ավագանու անդամներինը: Ներկաները, կատարված վարկանշային հարցումների, անցած տարիներին և վերջին ամիսներին նախաձեռնության մասնակիցների գործունեության, իրենց հետաքրքրությունների և նախաձեռնության Հռչակագրի սկզբունքների հիման վրա, կազմել են Գյումրու ավագանու կայանալիք ընտրություններում նախաձեռնության կողմից առաջադրվող հնարավոր թեկնածուների ցանկը, որում ներառնվել են 11 հոգի, որոնցից 3-ը կանայք են: Նրանց ցանկը` կենսագրականներով և լուսանկարներով հրապարակվելու է օգոստոսի 1-ին, հանրային արձագանքների, առաջարկությունների և հնարավոր քննադատության ակնկալիքով:

Որոշվել է, որ նախաձեռնության կողմից թեկնածուների վերջնական ցանկը կհաստատվի հանրային արձագանքներն ստանալուց հետո` օգոստոսի 5-ին, առաջադրումներն արվելու են մինչև օգոստոսի 10-ը ներառյալ:

«Քաղաքը մերն է» քաղաքացիական նախաձեռնության 13-րդ ժողովը տեղի կունենա օգոստոսի 4-ին ժամը 15-ին «Շիրակ կենտրոնի» գրասենյակում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում