Թուրքական Ihlas լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վանի նահանգում գրանցվել է հերթական երկրաշարժը: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Վանա լճում:
Ժամը 02.12-ին գրանցված այդ երկրաշարժն ունեցել է 3.9 բալ ուժգնություն: Այն կարճ ժամանակով խուճապ է առաջացրել տեղաբնակների շրջանում: Ընդհանուր առմամբ, 2 ժամվա ընթացքում Վանի նահանգում գրանցվել է 21 ստորերկրյա ցնցում, որոնց ուժգնությունը կազմել է 1.8-3.9 բալ:










































