TRT Haber-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ պետդեպարտամենտը հրապարակել է 2011 թվականին ահաբեկչության մասին զեկույցը: Զեկույցում անդրադարձ է կատարված նաև Թուրքիայում ահաբեկչական հռչակված ու արգելված «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) զինյալներին:
Ըստ այդ զեկույցի՝ PKK-ականների ընդհանուր քանակը տատանվում է 4000-5000-ի միջև: Նրանցից 3000-3500-ը գտնվում են Հյուսիսային Իրաքում: Զեկույցում նշված է, որ 2011 թվականին PKK-ն Թուրքիայում իրականացրել է մոտ 61 հարձակում, ինչի հետևանքով զոհվել է նվազագույնը 88 և վիրավորվել է 216 մարդ:








































