Չինաստանից նվեր ստացված ավտոբուսներից 100-ը երթուղիներում են: Այսօր «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին ասաց քաղաքապետարանի հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Արթուր Գևորգյանը:
Նա նշեց, որ մրցույթներ են անցկացվում, որից հետո նվեր ստացված բոլոր ավտոբուսները կմտնեն երթուղիներ:
Հիշեցնենք, որ Հայաստանը Չինաստանից նվեր է ստացել 249 ավտոբուս: Այս ավտոբուսների փորձարկման արարողությունը տեղի է ունեցել մարտի 24-ին, որին մասնակցել են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը և Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:










































