Անգլիական «Տոտենհեմ»-ն ընկերական հանդիպում էր անցկացնում «Նյու Յորք Ռեդ Բուլս»-ի հետ: Խաղն այնքան էլ հեշտ չընթացավ անգլիական թիմի համար. հանդիպման արդեն 8-րդ րոպեին «Տոտենհեմ»-ի դարպասին նշանակվեց 11-մետրանոց, որը դիպուկ իրացրեց Կուպերը:
Ամբողջ խաղակեսի ընթացքում «Տոտենհեմ»-ին չհաջողվեց գոլ խփել ու հավասարեցնել հաշիվը: Միայն երկրորդ խաղակեսի 60-րդ րոպեին անգլիացիները կարողացան հավասարեցնել հաշիվը` շնորհիվ Գարեթ Բեյլի գոլի: Հանդիպման 1:1 հաշիվը պահպանվեց ընդամենը 5 րոպե. «Տոտենհեմ»-ին ևս մեկ անգամ հաջողվեց գրավել դարպասը. գոլի հեղինակ դարձավ Սիգուրդսոնը: Այսպիսով՝ խաղն ավարտվեց «Տոտենհեմ»-ի կամային հաղթանակով՝ 1:2 հաշվով:
Գոլերը՝ 8ˊ Կուպեր, 60ˊ Բեյլ, 65ˊ Սիգուրդսոն:








































