2012 թվականի առաջին վեց ամիսներին Հայաստանից ոսկու արտահանման ծավալը ավելացել է 19.5%-ով` հասնելով 1,120.9 կգ-ի: 2011 թ.-ի նույն ժամանակահատվածում արտահանվել է 938 կգ ոսկի: Այս մասին հաղորդում է Kyiv Post-ը` հղում անելով ՀՀ Մաքսային ծառայությանը:
Արտահանված ոսկու մաքսային արժեքը այս տարվա հունվար-հունիս ամիսներին հասել է 35.1 մլն դոլարի` անցած տարվա նույն ժամանակահատվածի 21.9 միլիոն դոլար ցուցանիշի փոխարեն:
Հայաստանը դիտարկվող ժամանակահատվածում ներկրել է 607.9 կգ ոսկի` 32.3 մլն դոլար արժեքով. անցած տարվա հունվար-հունիս ամիսներին ներկրվել էր 27 մլն դոլար ընդհանուր արժողությամբ 591.3 կգ ոսկի:
Հայաստանն արտահանում է ոսկու համաձուլվածք` 92 տոկոս ոսկու պարունակությամբ: Երկիրը չի արտադրում մաքուր ոսկու ձուլակտորներ:











































