«Ժողովուրդ»-ը գրում է, որ ինչպես շատ համայնքներում, այնպես էլ Արարատի մարզի Նորաշեն գյուղում սեպտեմբերին կկայանան տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները:
Օգոստոսի 5-ից սկսվելու են առաջադրումները: «ժողովուրդ»-ը գործող համայնքապետ Արտուշ Սարգսյանից հետաքրքրվեց՝արդյոք պատրաստվո՞ւմ է կրկին առաջադրվել: Համայնքապետը շտապեց ամոթ համարել իրողությունը, որ 10 տարի գյուղապետ աշխատած մարդուն չընտրեն: «Միանշանակ առաջադրվելու եմ և վստահ եմ, որ կհաղթեմ: Ինձ ոչ մի ուժ չի սատարում, իմ ուժը ժողովուրդն է»,-ասել է Ա. Սարգսյանը՝ հավելելով, որ իր մրցակիցն է Արարատի մարզի փոխմարզպետի տղան, որը Հանրապետական կուսակցության անդամ է: Բայց այս փաստը նրան չի մտահոգում ինքն էլ վատ չէ ՀՀԿ-ականների հետ»:










































