Ինչպես հայտնի է, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ փոխնախարարներն ու փոխմարզպետերը հրաժարական են տվել պաշտոններից:
«ժողովուրդ»-ը փորձել է արդեն պաշտոնաթող փոխնախարարներից պարզել՝ արդյոք դա իրե՞նց որոշումն էր:
«ՀՀ արտակարգ իրավիճակների արդեն նախկին փոխնախարար Ռոմիկ Տիգրանյանը, լսելով մեր հարցը, ասաց, թե չի լսում մեզ ու անջատեց հեռախոսը: Իսկ Արագածոտնի նախկին փոխմարզպետ Մանաֆաս Առաքելյանը բացատրեց. «Կոալիցիայից դուրս ենք եկել, մենք էլ դուրս էկանք, ո՞վ մեզ պիտի ստիպեր: Որտեղ Գագիկ Ծառուկյսւնը, ընդեղ էլ ես, ինձ առաջարկեցին, որ ես մնամ, բայց ես ասեցի՝ չէ, դե առայժմ հանգստանում ենք»»:










































