Tuesday, 14 05 2024
Քննարկվել է մետրոյի զարգացման ու առկա շարժակազմերի արդիականացման խնդիրը
ԱՄՆ-ն հավատում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը
Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցը Հնդկաստանի քաղաքացուց կաշառք է ստացել
Նախկին դիվանագետները բացահայտել են շարժման իրական նպատակը
Ճնշումը մեծացնում ենք հարավից հյուսիս. Գալստանյանը ներկայացրեց վաղվա անելիքները
Մեզ հետ խորհուրդներով մի խոսեք, շարժումը մարի էլ, ժողովուրդն արթնացել է. Գալստանյան
Ռուսաստանը մտադիր է մուտք գործել հարավի աճող շուկաներ
«ՀՀ կառավարությունը պետք է հասկանա, թե իրեն ինչի՞ մեջ են մեղադրում»․ Փաշինյան
Հաշտության քարոզը տապալում է քարոզիչը. նոսրացող շարժում, աճող ագրեսիա
Մահաբեր կրակոցը վեճի ժամանակ արձակել է նույն զորամասի զինծառայողը․ Նրան կալանավորել են
Համատարած անպատասխանատվության հետևանքները
Հայկական դիվանագիտության դասալիքները
«Փորձառու դիվանագետների» ուտելու և քնելու ժամը ռուսն է որոշել. ստորաքարշ աշխարհայացքի կրող են
Մեքենան գլխիվայր հայտնվել է ճանապարհի աջակողմյան հատվածում. կան տուժածներ
Պարեկները մայիսի 6-13-ը Երևանում հայտնաբերել են 3 641, մարզերում՝ 12 683 խախտում
23:00
Կանադայի հարավ-արևմուտքում անտառային հրդեհներ են մոլեգնում
«Դուք փակեցիք դուռը հայրենիք ու պատիվ ունենալու հույսի ու հավատի առջև». Վահե Սարգսյան
Սրբազանը՝ հանրային անհանդուրժողական քարոզի՞չ
Գալստանյանի հայտարարած նպատակների հետ ո՛չ նա կապ ունի, ո՛չ մյուսները. ուզում են իրենց իշխանությունը
Կարող են բեղ դնել, հագուստ ու անուն փոխել, պաթոսով խոսել, բայց դրանից էությունը չի փոխվում
21:50
Գուտերեշը կոչ է արել հետաքննել Ռաֆահում ՄԱԿ-ի աշխատակցի մահվան հանգամանքները
Սևանա լճի մակարդակը հավասարվել է նախորդ տարվա նույն օրվա նիշին
Վարդենիս համայնքում կիրականացվեն սոցիալ-տնտեսական զարգացման մեծածավալ ծրագրեր
Գեղարքունիքում «Բնակարանային մատչելիության պետական աջակցության ծրագրից» օգտվելու համար դիմել է 35 ընտանիք
Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրենքի ներդրմանն ընդդիմացողները շարունակում են բողոքի ակցիան
Միջուկային Իրանի «միջազգային» ադապտացիան
ՌԴ կառավարությունը կխթանի արտերկրում ռուսաց լեզվի տարածումը
«Իրականացվել է ավելի քան 25 այց». ՄԻՊ-ը՝ բողոքի ցույցի ձերբակալված մասնակիցների մասին
ՀՀ և Լիտվայի անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմինները համագործակցության հուշագիր կկնքեն
Իսրայելի պաշտպանության նախարարը վճռականություն է հայտնել՝ Գազայում հասնելու պատերազմի բոլոր նպատակներին

Մեր ճարտարապետությունը պատմում է պատվիրատուի և հեղինակի չսերտած դասերի մասին

«Առաջին լրատվականի» զրուցակիցն է Bartlett (University College London) ճարտարապետական դպրոցում ճարտարապետության տեսության մագիստրանտ, The Twentieth Century Society կազմակերպության աշխատակից Եվա Սարգսյանը։


– Եվա, ուզում եմ զրուցենք արդի հայ ճարտարապետական ճգնաժամից: Որպես նոր սերնդի ճարտարապետ` ի՞նչ եք կարծում, ո՞ր պահից սկսվեց այս ճգնաժամը և այն ինչի՞ հետևանք է:


– Սա նոր էտապ է մեր պատմության, նաև ողջ մշակութային և քաղաքական կյանքում: Դա անկախացման հետ է կապված, որը բերեց նախ քաոս, հետո նոր` տնտեսական, քաղաքական համակարգ և ինֆորմացիայի տարափ դրսից ու դրա արդյունքում` քաոսի նոր ալիք: Որոշ առումներով ճարտարապետությունը ողջ աշխարհում է այսօր ճգնաժամի մեջ: Դա մշակութային, գաղափարական ճգնաժամ է: Մինչդեռ մեր դեպքում դրան ավելանում է նաև սոցիալ- տնտեսականը: Դա նորմալ է, նոր էտապների սկզբին (կամ հնի վերջին) միշտ քաոս է լինում: Սկզբում մութն էր…


– Ի՞նչ ասել է ճատարապետական ճգնաժամ կամ մշակութային,


գաղափարական ճգնաժամ:


– Ճարտարապետությունն այսօր ամբողջ աշխարհում փոխում է կամ վերահաստատում է իր դիրքերը, իր իմաստն ու նշանակությունը, դերը: Ճարտարապետական արվեստը կառույցի բուն ճարտարապետությունից վերաճում է հասարակական, քաղաքական գաղափարների և շարժումների, փոփոխությունների սիմվոլի կամ այլ կերպ ասած` ֆիգուրատիվից անցնում է աբստրակտի: Ճարտարապետությունն այսօր իր խնդիրն է փոխում, այն դառնում է կոնցեպտուալ և լուծումներ տալու փոխարեն, հակառակը, հարցադրումներ է տալիս:


Մեզանում ճարտարապետությունը դեռ միայն շենքն է, կառույցը` իր ֆասադի էսթետիկայով, մինչդեռ իրականում ճարտարապետությունը շատ ավելի լայն խնդիրներ է մարմնավորում, այն արտահայտում և կազմակերպում է հասարակության կենսագործունեությունը, հարաբերությունները, շփումները և այլն: Մենք ճարտարապետությանը դեռ սովոր չենք այդ դիտակետից նայել: Մեզ համար ճարտարապետությունը` որպես գիտություն, պատմությունն է, որը պատմում է միայն ինքն իր մասին: Այդտեղից էլ առաջանում է ճգնաժամը, լճացումը: Ճարտարապետությունը պետք է պատմի մարդու մասին, բայց մեր դեպքում այն պատմում է պատվիրատուի և հեղինակի չսերտած դասերի մասին:


– Իսկ հնարավո՞ր է. քանի որ երկրում մարդը` որպես արժեք, որպես քաղաքացիական միավոր չի գիտակցվում, դրա համար էլ նրա մասին մեր ճարտարապետությունը չի պատմում:


– Միանշանակ: Կա նաև մեկ այլ տենդենց, որը խոսում է այս երևույթի մասին, այն է` ճարտարապետության մոնումենտալիզմը: Մոնումենտալ ճարտարապետությունը միշտ ավտորիտար ռեժիմին է բնորոշ եղել, բայց մեզ մոտ այդ մոնումենտալությունը ճարտարապետության մեջ արտահայտում է մի կողմից պատվիրատուի ավտորիտարությունը, մյուս կողմից` ճարտարապետի մասնագիտական էգոն: Խոսքը շենքերի ֆիզիկական մոնումենտալության մասին չէ, հակառակը` հայի ճարտարապետությունը միշտ եղել է և կմնա կամերային համաչափությունների մեջ, դա մեր տարածական ընկալման հատկությունն է: Բայց նոր կառուցվող շենքերի ճակատային ճարտարապետությունը, որի միջոցով կառույցն ինտեգրվում է քաղաքային միջավայրին և հաղորդակցվում մարդկանց հետ, բացարձակ ո՛չ մարդաչափ, ո՛չ մարդակենտրոն մոնումենտալ է. դա գրեթե համատարած տենդենց է, որը գալիս է մարդու դիրքն այդ կառույցի նկատմամբ հաշվի չառնելուց, ինչի պատճառն էլ, իր հերթին մի կողմից մարդուն` որպես արժեք չհամարելն է, մյուս կողմից` զուտ տեխնիկական խնդրի արդյունք է: Նախագծումն այսօր արվում է հիմնականում միայն համակարգչով, որը թույլ չի տալիս «զգալ» կառույցը: Էսքիզային մակարդակում որոշվում են կառույցի ընդհանուր ծավալները, բայց էսքիզը համակարգչի էկրանի վրա տեղափոխելուց հետո դրա մշակումը շարունակում է ընթանալ ընդհանուր ծավալներով: Համակարգիչը թույլ չի տալիս զգալ կառույցի իրական մասշտաբը, թույլ չի տալիս դետալների մակարդակում աշխատել, ինչը նաև մեր ուղեղի կառուցվածքի հետ է կապված. երբ կառույցը մշակում ես ձեռքով, թղթի վրա` մտովի քեզ պրոյեկտում ես մատիտիդ ծայրին, տեղափոխվում ես այդ կառույցի մոտ և ավելի անմիջականորեն զգում այն: Իսկ համակարգիչը շատ կոպիտ միջնորդ է: Կա այդ մոնումենտալության նաև երրորդ հիմնավորումը` կիրառված տեխնոլոգիաներն ու շինանյութը, որոնք մեր շինարարական շուկայում շատ սահմանափակ են և հնարավորություն չեն տալիս ճակատային, ծավալային լուծումների բազմազանություն ունենալ և ավելի մանրամասն, դետալային մակարդակում մշակել ճարտարապետությունը: Եթե մեր ճարտարապետներին և շինարարներին հասանելի լինեին այն բոլոր տեխնոլոգիական միջոցները, որոնցով շենքի ճարտարապետությունը ամբողջանում է, գուցե մեր ճարտարապետության բնույթն էլ այլ լիներ: Արդյունքում մենք ունենում ենք «հարկադրված մինիմալիզմ»:


– Տեսեք, մենք գլխավոր ճարտարապետ ենք փոխում, քաղաքապետարանում քաղաքի համար գլխավոր դիզայների նոր հաստիք ստեղծում, ստացվում է` սրանք բոլորը ֆորմա՞լ են և չե՞ն կարող բովանդակային բնույթ կրել, այսինքն` մենք միշտ հարկադրված մինիմալիզմ ենք ունենալու, մինչև ե՞րբ:


– Չեմ կարծում, որ մեկը մյուսի հետ անպայմանորեն կապված է: Դրանք կարևոր պաշտոններ են: Պաշտոնակատարը պետք է կարողանա այդ խնդիրները գիտակցել, ձևակերպել և փնտրել դրանց լուծումները, ինչը, կարծում եմ, միանշանակ հնարավոր է: Հարցն ուղղակի նրանում է, որ կան խնդիրներ, որոնք մեկ կամ մի քանի մարդկանց լուծման կոմպետենցիայի սահմաններում չեն և կապված են ավելի լայն մշակութային, հասարակական մթնոլորտի հետ:


– Գանք Երևան քաղաքի ճարտարապետությանը. ըստ Ձեզ` այսօր ի՞նչ առաջնահերթություններ պետք է մշակել այս տեսակ ճարտարապետական այլասերումների դեմ պայքարում:


– Պետք է հասկանալ քաղաքի ու հասարակության խնդիրներն ու պահանջները, երկրի միջոցներն ու հեռանկարները և ըստ այդ իրականության` կազմել գործող, ակտուալ քաղաքաշինական զարգացման հայեցակարգ և գլխավոր հատակագիծ և, ամենակարևորը, հետևել այն օրենքներին և նորմերին, ըստ որոնց` քաղաքի զարգացումն ու կառուցապատումը դրույթավորվում է: Ամենակարևորը` ցանկացած նախագծում` հասարակական, ճարտարապետական և այլն, օրենքն այնպես պետք է ձևակերպված լինի, որ ծառայի մարդուն, հասարակությանը, երկրին: Օրինակ` այսօր ծրագիր կա մասնավորի կողմից Շահումյան հրապարակի հարակից տարածքում (խիտ կառուցապատված հանրային, գործարար գոտի է) կառուցելու հսկայական բնակելի համալիր: Որքանո՞վ է դա հանրության և նույնիսկ այդ շենքի ապագա բնակչի շահերին համապատասխան: Դա միայն և միայն սեփականատիրոջ, ներդրողի գործարար շահերի մեջ է: Այդ շենքի բնակիչը ստիպված է լինելու բնակվել ակտիվ հանրային, գործարար մի հանգույցում և զրկված է լինելու նորմալ մասնավոր, բակային տարածքներ ունենալուց: Այսօր Երևանում բացարձակապես խառնվել են հանրային, գործարար, բնակելի զոնաների տարաբաժանումները: Այս առումով պետք է անպայմանորեն շեշտել նաև չարաբաստիկ հուշարձանային խնդիրը: Նույն` վերոնշյալ նախագծի օրինակում կարևոր հուշարձանները, որոնցից մեկը Ն.Բունիաթյանի նախագծած նախկին Գյուղատնտեսական բանկի շենքն է, հանուն նոր բնակելի և բիզնես համալիրի զոհաբերելու խնդիր կա: Հիմա ո՞րն է քաղաքի կերպարի, քաղաքաշինական կազմակերպման և երկրի մշակույթի համար առավել կարևոր` բարձրարժեք հուշարձա՞նը, որը քաղաքի պատմության և ձևավորված կերպարի, քաղաքային և ճարտարապետական ավանդույթի մասնիկ է, թե՞ միայն ներդրողի շահերին արձագանքող և կասկածելի ճարտարապետական առաջադրանքի վրա կառուցվելիք նորը:


– Ստացվում է` ամենաթողություն է. արդյո՞ք աշխարհում այսքան հեշտ են հասնում իրենց ուզածին, արդյո՞ք այդ տարաբաժանումները կա՞ն:


– Հիմա արդեն՝ ոչ այդքան: Հայ հասարակությունը հետզհետե քաղաքացիական առավել ակտիվություն է ցուցաբերում և պատրաստ է իր կամքը թելադրել և պաշտպանել իր շահերը: Վստահ եմ` դա հատկապես վառ կարտահայտվի ճարտարապետության և մասնավորապես վերոնշյալ հուշարձանի պաշտպանության հարցում: Իսկ ընդհանրապես, բոլոր երկրներն էլ անցել և շարունակում են անցնել այս ճանապարհով: Ամեն տեղ էլ ճշտի-սխալի, լավի-վատի, հարմար-անհարմարի տարակարծություն կա: Տարբերությունն այն է, որ սովորաբար կարծիքները հիմնավորում, ընդ որում` տրամաբանական հիմնավորում են ունենում: Էլ չասեմ գործող օրենքների և նորմատիվների մասին, որոնք բավականին հստակեցնում են քաղաքի կառուցապատման խնդիրները, ինչը բոլորովին չես ասի մեր մասին:


Ես հիմա աշխատում եմ բրիտանական մի կազմակերպությունում, որը զբաղվում է ժամանակակից` 1950-ականներից հետո նախագծված կառույցների պահպանության հարցով, և առիթ ունեմ մոտիկից ծանոթանալու այն խնդիրներին, որոնք այս բնագավառում առաջանում են և ինչպես են այդ հարցերը լուծվում ինստիտուցիոնալ մակարդակով` օրենքի և գիտելիքով զինված կուռ տրամաբանության սահմաններում: Ինչպես և մեզ մոտ, այնպես էլ Լոնդոնում գործարարը, ներդրողն ունի իր շահերը և կարող է բոլորովին հոգ չտանել ո՛չ կառույցի, ո՛չ հուշարձանի, ո՛չ էլ հանրության շահի համար (միայն այնքանով, ինչքանով որ դա իր հետաքրքրության սահմաններում է), սակայն օրենքն այս երկրում այնպես է ձևակերպված և այնքան մանրամասնորեն ու այնքան հստակ է աշխատում, որ հավանականությունը, որ որևիցե մի բան կառուցվի կամ քանդվի օրենքից դուրս` գրեթե հնարավոր չէ: Մենք էլ այս կազմակերպությունում ստանում ենք ինվեստորի շահերը պաշտպանող ճարտարապետի կողմից կազմված արգումենտավորում, թե ինչու տվյալ բանը պետք է արվի կամ չարվի, քանդվի կամ ձևափոխվի: Բայց թե՛ հակադիր կողմի արգումենտավորումը, թե՛ մեր կողմինը ամբողջովին հիմնված է օրենքի դրույթների, ինչպես նաև համընդհանուր արժեհամակարգի սահմանում ձևավորված տրամաբանության վրա:


– Իսկ մենք քանի որ գրեթե գործող օրենք չունենք, նշանակում է` դատապարտված ենք ունենալ այն, ինչ հիմա ունե՞նք:


– Մենք ունենք օրենք, որն ուղղակի որոշ դեպքերում թերի է և հիմնականում չի պահպանվում: Բացի այդ, օրենքը (հատկապես ճարտարապետական և քաղաքաշինական) տվյալ հասարակության և երկրի մշակույթի ու արժեհամակարգի արտահայտումն է, այն ձևակերպում է տվյալ հասարակության գործելանորմերը` մի կողմից, մյուս կողմից` բխում է հենց տվյալ երկրի և հասարակության սպեցիֆիկայից, քաղաքական, սոցիալ-տնտեսական և մշակութային իրավիճակից: Այդ իրավիճակը պետք է ուսումնասիրել և հասկանալ` ճիշտ և ֆունկցիոնալ գործող օրենք ունենալու համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում