«Մանչեսթեր Սիթի»-ի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինիի որդին` Անդրեա Մանչինին «Վալյադոլիդ Բ» է տեղափոխվել: Ակումբը հանդես է գալիս Իսպանիայի ազգային առաջնության երրորդ դիվիզիոնում:
19-ամյա Անդրեա Մանչինիի հետ 1 տարի ժամկետով պայմանագիր է ստորագրվել:
Երիտասարդ ֆուտբոլիստի նախկին ակումբն էր հենց «Մանչեսթեր Սիթի»-ն:









































