Monday, 13 05 2024
10:45
Ֆրանսիան կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին շարունակել սահմանի սահմանազատումը համաձայնեցված սկզբունքների հիման վրա
10:30
IDBank-ը թողարկել է դոլարային պարտատոմսերի 2024 թվականի թվով 2-րդ տրանշը
Ակցիայի 88 մասնակից բերման է ենթարկվել
Թբիլիսիի բողոքի ցույցերի ժամանակ Մոլդովայի քաղաքացի է ձերբակալվել
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Վայոց Ձորում ճանապարհ փակելու բողոքի ակցիայի ընթացքում ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրած անձը կալանավորվել է
Նրանք տապալվելու են, քանի որ դեմ են առել իշխանության լեգիտիմության պատին
Սևանում մեքենա է այրվել․ վարորդը այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
Առաջ ռուսի խաղաթուղթն էինք, հիմա դա էլ չենք. հիմա պրիզ ենք
Սպասվում են տեղումներ
Արտահերթ ընտրություն կլինի, թե ոչ, կախված է նրանից՝ շարժումն ինչ դիրքի դուրս կգա
Մուշավան թաղամասում մեքենա է այրվել
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան տուժածներ
Քաղաքական աղճատվածության անընդհատ պտտվող բումերանգը
Լավրովը կվերանշանակվի ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնում
Ֆրանսիան Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է շարունակել սահմանազատումն ըստ պայմանավորվածության
Բելգորոդում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի
Բելոուսովը կնշանակվի ՌԴ պաշտպանության նախարար, Շոյգուն այլ պաշտոն է ստացել
Ծառն ընկել է ավտոմեքենաների վրա
Պետք է ավելի դիստանցավորվել Ռուսաստանից, և Ադրբեջանին շանս չթողնել
Ֆրանսիայում Հայկական շարժումը կոչ է անում բոյկոտել Բագրատ Գալստանյանի նախաձեռնած ցույցը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հերթական հանրահավաքում մատնանշվեցին առաջիկա անելիքները
Բագրատաշենի ճանապարհը բաց է, հանրապետությունում փակ փողոցներ չկան. ՀՀ ՆԳՆ
Սա մեր եկեղեցու ամենաամոթալի էջերից է
Տարածաշրջանում աշխարհաքաղաքականությունը արմատապես փոխվում է. Մոսկվան փորձում է դա թույլ չտալ
Իրականում կա այլ ծրագիր, որը չի բարձրաձայնվում՝ թույլ չտալ, որ Հայաստանը գնա եվրոպական ուղով
Որոշեցին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման համար լեգիտիմ հիմքեր ստեղծել
Ատելության քարոզի հասարա-քաղաքական հետևանքները
Որքան գումար է ծախսվել Լծեն-Տաթև ճանապարհը վերակառուցման համար

Հայկական օլիգարխիայի ուժային հենարանը

Ոստիկանության կոլեգիայի հերթական նիստին մասնակցել էր ՀՀ նախագահը և արձանագրել էր որոշակի առաջընթացʽ միևնույն ժամանակ նշելով, որ չլուծված խնդիրներն ավելի շատ են: Սակայն ոստիկանության բարեփոխումների ծրագրից պարզ դարձավ, որ «գործունեության ոլորտում 2010-2011 թվականների բարեփոխումների ծրագրի շրջանակներում նախատեսված 192 միջոցառումներով իրականացվել են համապատասխան աշխատանքներ, ընդ որում` ամբողջությամբ ի կատար է ածվել 188 միջոցառում»: Հաստատ մի բան այնպես չէ: Հակասություններն ու դժգոհությունն այնքան շատ են, որ մնում է ենթադրել ոստիկանության որդեգրած ռազմավարության ոչ համարժեքության կամ վիճակագրության տակ թաքնված փաստերի նենգափոխման մասին, օրինակ` վկաների ու կասկածյալների ուղղորդված ընտրություն, մասնակցություն կանխորոշված նախաքննության ապահովմանը, ճանապարհային ոստիկանության շինծու ակտերի կազմում և այլն:

Երկու շաբաթ առաջ երթևեկության կանոնը խախտելու համար ճանապարհային ոստիկանները կանգնեցրին, բայց, տուգանելու փոխարեն, փորձեցին կորզել գումար` իբրև լավության կարգով շատ խիստ խախտման դեպքում վճարվելիք բարձր տուգանքից ինձ մեծահոգաբար ազատելու նպատակով: Կաշառքը, իհարկե, չստացան, բայց տարօրինակ էր, որ կատարված խախտմանը համարժեք ակտ չկազմվեց, ու հետո ինձ բացատրեցին, որ հաճախ կիրառվող պրակտիկայի զոհ էի դարձել, երբ տեսախցիկներն անջատած ոստիկանները կանգնեցնում ու լավության կարգով կաշառք են վերցնում: Սրանք դեռ մանրուքներ են, քանզի մարդու կյանքի ու ազատության հետ չեն առնչվում: Բայց ամեն բան սկսվում է հենց այստեղից: Բնականաբար, զարմանալի չէր, երբ օրեր առաջ ՀՀ Ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի բաժնի պետ Արսեն Այվազյանը մամլո ասուլիս տվեց ՀՀ զինված ուժերի սպա, ՊՆ մայոր, զինվորական բժիշկ Վահե Ավետյանի սպանության նախաքննության ընթացքի մասին և իրար հաջորդող հայտարարություններում քաղաքացիների շրջանում հիմնավորված կասկածներ առաջացրեց առ այն, որ նախաքննությունը ուղղորդվում է: Միայն այն փաստը, որ բաժնի պետը ասուլիսի ընթացքում երեք անգամ իրար հակասող տեղեկատվություն տվեց «Հարսնաքար»-ում տեսախցիկների նկարահանման, սարգինության ու տեղադրված լինելու մասին, բավարար էր, որ հասկանալի դառնար հանրության աչքերից հեռու կատարվող բաների հնարավոր հակաօրինական բնույթը: Ավելին, լրատվամիջոցներից տեղեկացա, որ սպանված սպայի հորը նախաքննական մարմինը չի ճանաչել որպես տուժողի իրավահաջորդ, որպեսզի ամենայն հավանականությամբ հանրությունը չկարողանա հետևել նախաքննության ընթացքին: Հավանաբար, ոստիկանությանը պարզ դարձավ, որ անգամ մեկ ասուլիսի ընթացքում ճշմարտությունը բացահայտող արտահոսքն այնքան մեծ էր, որ այս դեպքում քաղաքացի Հայրապետյանին պաշտպանելը կդառնար անհնար: Իսկ մեր երկրում վաղուց արդեն գաղտնիք չէ ոստիկանության աշխատակիցների թեթև ձեռքերով երկրում առաջացած արտոնյալ խավի փաստը, որն անգամ ինքնադատաստանի դեպքում «օրենքով ընդունված կարգով» պաշտպանություն է ստանում ու լեգիտիմացնում մարդասպանությունը` ոստիկանությունը դարձնելով օլիգարխիայի ուժային հենարանը: Վերջապես, մի կողմից, «Հարսնաքար»-ի գործով կասկածյալներին հնարավոր 6-10 տարի ազատազրկման ենթարկելը մարդուն կյանքի իրավունքից զրկելու համար, և մյուս կողմից, ՀԱԿ ակտիվիստներին 2-6 տարի ազատազրկելը, ոստիկանության «սև արկղի» մասին շատ բացասական բաներ են հուշում:

Պետության գոյությունը ապացուցվում է օրենքների հավասար գործադրմամբ, որի պատվարն ու հենարանը ոստիկանությունն է: Բայց եթե ՀՀ նախագահն ինքն է տարակուսում ոստիկանությունում պարբերաբար արձանագրվող տեղեկատվությունների կապացությամբ և չի հասկանում, թե ի՞նչ է անում ներքին անվտանգության ծառայությունը, ապա կարող ենք վստահ ասել, որ ախտահարումը շատ խորքային է ու վտանգում է մեր պետության գոյությունը: ՀՀ Ոստիկանության կայքից այդ բաժնի պետ Արմեն Հակոբյանի մասին բովանդակային տեղեկատվություն ստանալ չի հաջողվում: Փոխարենը, լրատվամիջոցներից մեկում հրապարակված հոդվածում գնդապետ Հակոբյանը բնութագրվում է որպես Մատաղիսի հայտնի գործը սարքած քննիչ: Հետաքրքիր է, թե ինչու է զարմանում նախագահը: Անզեն աչքով էլ պարզ է, թե նման համբավ ունեցող անձը ինչպես կղեկավարի ներքին անվտանգության ծառայությունը և որ տեսակի համար այդ «ծառայությունը» անվտանգ կլինի:

Այս իրավիճակում ելույթներն ու կոլեգիալ նիստերն ինչքան էլ դրական գործառույթ ունենան, չեն կարող ոչինչ շտկել: Հարկավոր են իրական, այլ ոչ ձևական քայլեր: Չեմ կարող չհիշել Պուտինի նախագահության շրջանները և չհամադրել դրանք «Թրանսփարենսի ինտերնեշնլի» կոռուպցիայի ընկալման ինդեքսի հետ: Նախագահության առաջին շրջանում կոռուպցիայի մեջ թաթախված Ռուսաստանի ինդեքսները աշխարհում ամենավատ միջակայքում էին և առաջարկում էին պետական համակարգի տոտալ ախտահարվածության մասին: Սակայն, ուժային միջոցառումների միջոցով իրավիճակը 2004-ին որոշակի առաջընթաց արձանագրեց (2,8)ʽ երկրորդ շրջանում նորից գահավիժելով անդունդը: Ուսումնասիրություներում տարբեր առիթներով բազմիցս նշվում էր Ռուսաստանում ոստիկանության ու կազմակերպված հանցավոր աշխարհի հետ սերտաճածության փաստը, որը փորձագետների կողմից գնահատվում էր որպես համար մեկ խոչընդոտ օրինականության վերականգնման ճանապահին: Չեմ կարծում, թե Հայաստանում իրավիճակը իր տիպաբանական միտումներով շատ տարբեր լինի Ռուսաստանիցʽ մասնավորապես պայմանավորված լինելով նաև արժեքային հաստատումներով ու դրանց հետևելու կամքի բացակայությամբ:

2005 թվականից Հայաստանում կոռուպցիայի ինդեքսի գնահատվող արդյունքները, բացառությամբ 2007-ի, շարունակական անկում են ապրել: Այդ ցուցանիշները հետխորհրդային տարածքի երկրների շարքում համեմատվում ու համադրվում են Ռուստաստանի ու Ադրբեջանի տվյալների հետ: Լավ հարևանություն է, խոսք չկա: Այս տվյալները շատ խոսուն են: Դրանք ցույց են տալիս, որ բարեփոխումները իրականության հետ կապ չունեն: Ավելին, դրանք մակերեսային ու իմիտացիոն բնույթ ունեն, ինչպես օրինակ տեսախցիկներով զինված ու կաշառք վերցնող ճանապարհային ոստիկանները: Սա ավելի վտանգավոր է, քանի որ պետության ու ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաների սեղանին հայտնվող զեկույցների տեսքով վարդագույն իրականություն են ներկայացնում ու թմրանյութ ներարկում կառավարիչներին, իսկ միջին ու ստորին օղակներում նոր արտաքինով, հին մտայնությամբ անձինք շարունակում են իրենց առուծախը:

Հաճելի ու բացառիկ օրինակ է Վրաստանը, որի տվյալները անգամ գերազանցում են Հարավարևելյան Եվրոպայի երկրներին, որոնք ԵՄ անդամության հայտ են ներկայացրել կամ արդեն անդամ են: Հայաստանի կոմպլեմենտար քաղաքականության արդյունքում որդեգրված արժեհամակարգի լղոզվածությունը բացասական պտուղներից բացի ուրիշ ոչինչ չավելացրեց: Իսկ Վրաստանում Սահակաշվիլու կառավարությունը ի լուր աշխարհի հայտարարեց մարդու իրավունքների արժեքներին իր հավատարմությունն ու սկսեց արմատական բարեփոխումներ իրականացնել առաջին հերթին ոստիկանության համակարգում: Սկսած ճարտարապետությունից մինչև համացանցʽ որդեգրվեց բաց ու թափանցիկ գործունեություն: Արդյունքները երկար սպասել չտվեցին: Հավանաբար, Հայաստանում էլ ժամանակն է կոլեգիայի նիստերից զատ առնվազն հայտարարել համակարգի թափանցիկության գերակայության մասին ու առաջին հերթին մատչելի ու հասանելի դարձնել ՀՀ Ոստիկանության վեբկայքը: Այդ լաբիրինթոսն այնպիսին է, որ մտնելն երաշխավորված է, բայց դուրս գալը հնարավոր է միայն երևակայական ուժային մեթոդներ կիրառելու հաշվին` ուղղակի փակելով կայքը: 21-րդ դարում կայքի մատչելիության ու հասանելիության ցուցանիշները փաստացի ապացուցում են որևէ համակարգի թափանցիկության աստիճանը: Դատելով ոստիկանության կայքէջիցʽ նորից ու նորից համոզվում ենք վերջինիս «սև արկղ» լինելու մեջ, որտեղ օրենքը սակարկողների համար ամեն բան հնարավոր է, իսկ արդարություն տենչացողներին լավագույն դեպքում սպասում են քառակուսի սանտիմետրերով չափվող բանտախցերը կամ էլ գերեզմանոցները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում