«Չելսի»-ի կիսապաշտպան Էդեն Ազարը հարցազրույց է տվել ակումբի պաշտոնական կայքին` իրեն համեմատելով իր եղբոր հետ:
«Իմ եղբայրն այդքան էլ նման չէ ինձ և չի հետաքրքրվում դրիբլինգով: Նա ավելի շատ սիրում է խաղալ փոխանցումներով: Եղբայրս կարող է խաղալ եզրերում, սակայն նրա համար լավագույն դիրքը կիսապաշտպանական գծի կենտրոնն է:
Մենք երբևէ չենք խաղացել միևնույն թիմում: Հուսով եմ` շուտով հնարավորություն կունենանք միասին խաղալ «Չելսի»-ում և ազգային հավաքականում: Մարզական կարիերայի ավարտին կտեսնենք մեզնից ով ավելի շատ մրցանակներ ունի»,- հայտարարել է Էդեն Ազարը:









































