Ամերիկացի ռոք երաժիշտ Մերիլին Մենսոնը 2012 թ. դեկտեմբերին իր խմբի հետ ելույթ կունենա Մոսկվայում: Ելույթը տեղի կունենա դեկտեմբերի 18-ին` «Օլիմպիական» համալիրում: Այս մասին «Լենտա ռու»-ին հայտնել է «Մելնիցա» համերգային գործակալությունը, որը կազմակերպում է շոուն:
Մենսոնի այս համերգը տեղի կունենա համաշխարհային շրջագայության շրջանակում: Ներկայումս երաժիշտը հյուրախաղերի է Հյուսիսային Ամերիկայում: Նոյեմբերի վերջին Մենսոնը կմեկնի Եվրոպա, մասնավորապես` Մեծ Բրիտանիա, Լյուքսեմբուրգ, Գերմանիա, Հոլանդիա, Շվեդիա, Դանիա, Ավստրիա, Շվեյցարիա, Իտալիա:
Born Villain-ը Մենսոնի 8-րդ ալբոմն է:








































