Էմմա Սթոունը Քեմերոն Քրոուի նոր ֆիլմում կմարմնավորի գլխավոր հերոսուհուն, հաղորդում է The Hollywood Reporter-ը:
Ֆիլմը դեռ պաշտոնական վերնագիր չունի, սակայն հայտնի է, որ այն լինելու է ռոմանտիկ դրամա: Քրոուն ինքն է գրել ֆիլմի սցենարը: Sony ընկերությունը հետաքրքրված է նախագծով և իր վրա է վերցրել ֆինանսավորումը: Ֆիլմի պրոդյուսերը կլինի Սքոթ Ռուդին:
Ենթադրվում է, որ նոր ֆիլմի նկարահանումները կսկսվեն 2012թ. աշնանը: Այս պահին աշխատանքներ են տարվում գլխավոր հերոսի դերակատար փնտրելու համար:
Այս պահին Քրոուի վերջին աշխատանքը «Մենք գազանանոց ենք գնել» ֆիլմն է, որն էկրան է բարձրացել 2011թ. վերջին: Ֆիլմում գլխավոր դերերը կարտարում են Մեթ Դեյմոնը և Սկարլետ Յոհանսոնը: Ֆիլմը վարձույթում հավաքել է 120 մլն ԱՄՆ դոլար:











































