Իտալիայի Սենատն այսօր վստահություն է հայտնել երկրի կառավարության այն հրամանագրին, որը նախատեսում է մոտակա 3 տարում 25 մլն եվրոյով կրճատել ծախսերը:
Նախարարների կաբինետին վստահություն է հայտնել ու «կողմ» հանդես եկել 217 սենատոր, «դեմ»` 40, 4 մարդ` «ձեռնպահ»:
Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
Հիմա փաստաթուղթը փոխանցվել է Իտալիայի խորհրդարանի պատգամավորների պալատ, որը, ինչպես սպասվում է, այն կքննարկի մինչ օգոստոսի 3-ը:
Հրամագիրը Մարիո Մոնտիի կառավարության կողմից ներկայացվել է հուլիսի սկզբին:
Համաձայն այդ փաստաթղթի` մինչ տարեվերջ պետք է խնայվի 4 մլրդ եվրո, իսկ 2013-ին` ևս 10 մլրդ, 2014-ին` 11 մլրդ եվրո:









































