The New Yorker ամսագիրը հրապարակել է Ֆրենսիս Սկոտ Ֆիցջերալդիʽ մինչ այժմ անհայտ Thank You for the Light («Շնորհակալություն կրակի համար») պատմվածքը: Վերնագրում light բառն ունի երկու իմաստ՝ «կրակ» և «լույս»:
Ծխող կնոջ և քահանայի մասին փոքրիկ պատմվածքը գրվել է 1936թ.. այդ ժամանակ Ֆիցջերալդն այն առաջարկել էր The New Yorker-ին, սակայն ամսագիրը հրաժարավել էր տպագրել:
Ավելի քան 75 տարի անց The New Yorker-ը որոշել է ուղղել սխալը և ընդունել հերթական անգամ արված առաջարկը: Թերթի ձեռագիրը հայտնաբերել են գրողի ժառանգները ,որոնք հավաքում էին նրա թղթերը, որպեսզի ներկայացնեն Sotheby’s աճուրդի տանը: Այս տարի The New Yorker-ին հոդվածը տպել առաջարկել է Ֆիցջերալդի արվեստի մասնագետ խմբագիր Ջեյմս Ուեսթը:
Պատմվածքի գլխավոր հերոսուհին միսիս Հենսոնն է՝ 40 տարեկան մի կին, կորսետների և գոտիների վաճառքով զբաղվող ընկերության սեփականատեր: Նա աշխատանքային այցով մեկնում է ԱՄՆ մի քանի նահանգներ, որտեղ ծխելը չեն ողջունում, իսկ միսիս Հենսոնը սիրում էր երբեմն ծխել ՝ աշխատանքային օրվա ծանրությունից լիցքաթափվելու համար: Ծխելու վայր փնտրելու որոնումները գլխավոր հերոսին բերում են կաթոլիկական տաճար:
Ֆիցջերալդը, որին մեծ հաջողություն բերեց «Դրախտի այս կողմում» վեպը, տպագրվել է շատ թերթերում և ամսագրերում: The New Yorker-ը 1929-1937թթ. տպագրել է գրողի հումորային 3 կարճ պատմվածքներ և մի քանի բանաստեղծություններ:











































