Թուրքական Zaman թերթի փոխանցմամբ՝ նախորդ տարվա ապրիլից մինչև հիմա Սիրիայից Թուրքիա ժամանած փախստականների քանակը հասել է 73,587-ի: Նրանցից 29,549-ը վերադարձել են հայրենիք, իսկ 44,038-ը շարունակում են մնալ Թուրքիայում:
Այստեղ նրանց տեղավորել են 4 նահանգներում՝ Հաթայի 5, Շանլըուրֆայի 2, Գազիանթեփի 1 (ընդհանուր 8) վրանային քաղաքներում, ինչպես նաև Քիլիսի 1 տնակային քաղաքում: Հաթայում է գտնվում 10,808, Գազիանթեփում՝ 7502, Շանլըուրֆայում՝ 13,337 և Քիլիսում՝ 12,032 սիրիացի փախստական:
Հուլիսի 30-31-ը Սիրիայից Թուրքիա է եկել 525 մարդ, իսկ սեփական ցանկությամբ հակառակ ուղղությամբ գնացել է 532 մարդ:










































